Վերջերս ԶԼՄ-ներում շատ է հնչվում Հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի անունը: Իսպանական կայքերի հավաստմամբ, Աֆելլայը ամռան ընթացքում կարող է լքել թիմը:
TV3-ի հավաստմամբ, վերջերս Ֆրանսիական «Լիլը» 7 մլն եվրո էր առաջարկել Իբրահիմ Աֆելլայի համար, սակայն Կատալոնական ակումբը չեր ցանկացել վաճառել ֆուտբոլիստին:
Il Corriere dello Sport-ն էլ, իր հերթին նշում է, որ Հոլանդացի ֆուտբոլիստին գնելու համար կպայքարի նաև «Լացիոն», եթե թիմից հեռանա Մաուրո Սարատեն: