«Եվրո 2012»-ի եզրափակիչ հանդիպումից առաջ Իսպանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ կիսվել են իրենց կարծիքներով:
Չավին նշեց, որ եթե նրանք պարտվեն Իտալիայի հավաքականին, ապա դրան ոչ մի արդարացում չի փրկի:
«Մենք խմբային փուլում կարող էինք հաղթել Իտալիային: Եթե վաղը մենք պարտվենք, մեզ արդարացում չի լինի: Մեր ֆուտբոլային սերունդը շատ լավն է:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ ցույց տալ աշխարհին, որ Իսպանիան արժանի է չեմպիոն դառնալուն»,-ասել է Չավին:
Սերխիո Ռամոսն էլ, իր հերթին նշեց, որ արդեն սկսել է հասկանալ Պիկեին:
«Կխափեմ, եթե ասեմ, որ Իտալիայի ընտրանին ինձ չի անհանգստացնում: Շատ բարդ մրցակից ունենք և եթե չպատրաստվենք 100 տոկոսով, ապա պարտություն կկրենք:
Առաջին տուրից հետո ես ու Պիկեն արդեն լավ ենք հասկանում միմյանց, ինչը հեշտացնում է խնդիրը:
Շատ բան ենք արել` այս բարձունքին հասնելու համար, իսկ հիմա պարզապես պետք է
մեր լավագույն խաղը ցուցադրենք մեծագույն թիմերից մեկի հետ պայքարում»-եզրափակել է Ռամոսը:
|