«Վալենսիայի» նախկին պաշտպան Խորդի Ալբան այն ֆուտբոլիստներից է, ով երկար տարիների դադարից հետո վերադառնալու է Կատալոնական «Բարսելոնա»:
Նախկինում «Բարսա» էին վերադարձել Խերարդ Պիկեն, Սեսկ Ֆաբրեգասը, Տելյոն և Կուենկան:
Խերարդ Պիկե. Վերջինս 2004 թվականից հանդես էր գալիս Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Պիկեն «Մանչեսթերում» անցկացրել է մոտ 3 տարի, որից հետո տեղափոխվել է «Սարագոսա»: 2008 թվականին` Պեպի գլխավորությամբ, նա վերադարձավ «Բարսելոնա», ինչից հետո դարձավ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
Սեսկ Ֆաբրեգաս. Ֆաբրեգասը վերադարձել է «Բարսա» նույնպես Անգլիայից: 2003 թվականին նա հեռացավ «Բարսելոնայից» և դարձավ «Կանոնիր»: «Արսենալի» կազմում հիանալի և փայլուն խաղի շնորհիվ նա դարձավ թիմի ավագը և վերջապես 2011 թվականին վերադարձավ տուն:
Քրիստիան Տելյո. «Բարսան» նրան թիմ վերադարձրեց 2010 թվականին: Վերջինս հանդես էր գալիս «Էսպանյոլում», իսկ դրանից առաջ ներկայացնում էր «Դամ» թիմը:
Իսաակ Կուենկա. Նա կոպիտ ասած «գնացող-գալացող» ֆուտբոլիստների դասին է պատկանում: Կուենկայի կարիերան շատ խճճված է: Սկզբում նա հանդես էր գալիս «Ինֆանտիլում», ապա ֆուտբոլ խաղալը շարունակեց «Դամ» և «Ռեուս» թիմերում: 2009/10 մրցաշրջանում նա վերադարձավ «Խուվենիլ», սակայն 2010/11 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց «Սաբադել»:
Աղբյուրը` http://www.fcbarcelona.com/football/first-team/detail/article/latest-of-many-homecomings
|