Գլխավոր էջ » 2012»Հունիս»27 » Իսպանիայի հավաքականը մարզման ժամանակ հարգեց Միկի Ռոկեի հիշատակը
13:10
Իսպանիայի հավաքականը մարզման ժամանակ հարգեց Միկի Ռոկեի հիշատակը
Ինչպես հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, երեկ Լեհական Գնիևինո քաղաքում հավաքականի մարզման ժամանակ թիմը մեկ րոպե լռությամբ հարգել է երկու օր առաջ քաղցկեղից մահացած Իսպանացի ֆուտբոլիստ Միկի Ռոկեի հիշատակը:
Ֆուտբոլի ֆեդերացիան տարածել է նկարներ, որտեղ ֆուտբոլիստները շրջան կազմած հիշել են երիտասարդ ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին «Բետիսի» կենտրոնական պաշտպան Միկի Ռոկեն մահացել էր կոնքազդրային հոդի քաղցկեղից: