Գլխավոր էջ » 2012»Հունիս»27 » Ինիեստա. «Ես ինձ «Եվրո 2012»-ի լավագույն խաղացողը չեմ համարում»
12:59
Ինիեստա. «Ես ինձ «Եվրո 2012»-ի լավագույն խաղացողը չեմ համարում»
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան սառնասրտություն էր պահպանում Պորտուգալիայի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մինչեւ տիտղոս ընդամենը 2 խաղ է մնացել: Այդ երկու հանդիպումներն ավելի ծանր կլինեն, քան նախորդները: Մենք իրոք ծանր աշխատանք ենք կատարում եւ շատ ենք ուզում եզրափակիչ փուլ դուրս գալ:
Բայց դա հեշտ չի լինի: Մենք լավ գիտենք, թե ինչպես է խաղում Պորտուգալիան: Պատրաստ ենք հաջորդ քայլը կատարելու:
Չեմ կարծում, թե հանգստի 2 օրը կարևոր գործոն կհանդիսանա: Հիմա հանգստի կամ հոգնածության մասին մտածելու ժամանակ չկա:
Ուղղակի պետք է մեր աշխատանքի վրա կենտրոնանանք և արդյունավետ գործենք: Ուզում ենք 3-րդ անգամ անընդմեջ բացառիկ հաջողության հասնել:
Խաղից առաջ պետք է ամեն ինչ վերլուծել և ուշադիր զզնել ամեն մի մանրուք: Եթե ուշադիր և հավաքված չխաղանք, ապա Պորտուգալիան ցույց կտա ատամները:
Նրանք շատ ուժեղ հավաքական ունեն: Նրանց հետ խաղում չենք ունենա ազատ տարածություններ: Նրանք հզոր ֆուտբոլիստներ ունեն, որոնք նաեւ անհատապես են լավ խաղում:
Ես ինձ մրցաշարի լավագույն խաղացողը չեմ համարում, նույնիսկ չեմ էլ մտածում պարգևների մասին: Ոչ բոլորն են մեր ֆուտբոլը սիրում:
Մենք մեր ոճն ունենք, որը հաջողություն է բերում: Պետք է այն պահին հարձակվենք, երբ մրցակիցը թույլ կտա: Բայց չպետք է մոռանանք, որ մեր խաղաոճը երկու տարի առաջ փոխեց ողջ Իսպանիայի կյանքը»,-եզրափակել է Ինիեստան: