| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:18 Պիկեի էքսցենտրիկ հարցազրույցը |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հարցազրույց է ունեցել «El Pais» ամսագրի հետ:
Ձեզ ենք ներկայացնում այդ էքսցենտրիկ հարցազրույցը հայերեն տարբերակով:
-Ո՞վ եմ ես -Լրագրող, ում դեմքից սուտն է կաթում:
-Ի՞նչ արժե մեկ հավը -Չգիտեմ, երեք եվրո: Դե չգիտեմ, կամ թանկ կլինի, կամ էժան երեք եվրոյից:
-Սիրուն ձեռագիր ունե՞ս -Այո, իհարկե:
-Փռշտալու ժամանակ ինչո՞ւ ենք փակում աչքերը -Պատճառն իներցիան է:
-Քանի գոլ է խփել Վիլյան Իսպանիայի հավաքականում -Չեմ հիշում ... 50 կամ 51:
-Որտե՞ղ է գտնվում Անտիգուոյի շրջանը -Չգիտեմ:
-Փորձե՞լ ես Ինիեստայի գինին -Այո, շատ համով էր:
-Ինչո՞ւ են օգտագործում ծնկաձև լիսեռը (Մեքենայի մաս) -Ամրության համար:
-Ինչու է կառավարությունը օգնում բանկերին և մոռանում ժողովրդի մասին -Դա իրենց կամքն է: Մենք որոշումներ չենք կարող կատարել:
-Քան՞ի անգամ է հագել հավաքականի մարզաշապիկը Տոնի Գրանդեն -Գաղափար անգամ չունեմ:
-Վիսենտե դել Բոսկեն քան՞ի օրը մեկ է մաքրում իր բեղերը -Չգիտեմ, երբեք չեմ հետևել նրան:
-Ո՞ր թիմում է հանդես գալիս Լատոն -Չգիտեմ: Լեհաստա՞ն
-Որտե՞ղ է գտնվում Օսվենցիմը -Լեհաստանում:
-Ե՞րբ է սկսվելու Սան-Ֆերմինի շքերթը -Հուլիսի 7-ին:
-Որտե՞ղ կցանկանաիք անցկացնել ձեր ամառային արձակուրդները -Եթե այդ վայրի անունը բարձրաձայնեմ, ապա իմ մոտ ոչինչ չի ստացվի
-Ո՞ր թիմից էր գրող Իգնասիո Մարտինես դե Պրիսոնը -«Սարագոսա»:
-Ո՞վ է Բելաուստեն -Կատալան ֆուտբոլիստ է:
-Ե՞րբ է առաջացել Նեգրեդոյի գլխի սպին -Խաղի ընթացքում:
-Ո՞վ է Ֆլանկերը -Երևի ամերիկյան ձեռքի գնդակի` Ռեգբիի խաղացող է:
-Քանի կգ է եղել Կասիլյասը ծնվելուց հետո: -4 կգ:
-Քան՞ի մարդ է զոհվել «Հիլսբորոյի» ողբերգության ժամանակ -Ինչքան հիշում եմ 96
-Ինչում է կայանում «Կարմիր Ֆուրիայի» գաղտնիքը -Մենք չունենք գաղտնիքներ
-Որտեղ կարելի է գարեջուր ըմպել -Խորհուրդ կտաի չօգտագործել
-Ինչո՞ւ են ֆուտբոլիստները թքում խաղի ժամանակ -Չգիտեմ, ես չեմ թքում
-Ու՞մ է սպանել զինվոր Պիլեցկին -Գաղափար չունեմ:
-Ինչու եք օգտվում Twitter-ից -Շփվում եմ երկրպագուների հետ:
Աղբյուրը` http://deportes.elpais.com/deportes/2012/06/19/eurocopa_futbol/1340132346_079483.html
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1017 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|