Մայամիում «Սան Լայֆ» մարզադաշտում բարեգործական ընկերական հանդիպում տեղի ունեցավ համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ:
50 հազար հանդիսատեսի ներկայությամբ Մեսսիի ընկերների թիմը եւ աշխարհի հավաքականը ոչ-ոքի` 7-7 խաղացին:
Նշենք, որ անցյալ հանդիպումն էլ էր ավարտվել ոչ-ոքի հաշվով` 6-6:
Մեսսին իր հաշվին գրանցեց հեթ-տրիկ: Իր թիմից աչքի ընկան նաեւ Դիեգո Միլիտոն, Արիել Օրտեգան, Դիդյե Դրոգբան, Խոսե Ռոնդոնը:
Աշխարհի հավաքականից աչքի ընկան Լուիս Սուարեսը (3), Կավանին, Ֆալկաոն, Նենեն ու Խամես Ռոդրիգեսը:
|