Երեկ կայացած հանդիպումից հետո Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է,
որ խաղի ընթացքում Իկեր Կասիլյասը գրեթե անգործության էր մատնված: «Հանդիպման սկզբից մինչև վերջ մենք շատ լավ վերահսկում էինք խաղի ընթացքը:
Դրա շնորհիվ Կասիլյասը գրեթե անգործության էր մատնված:
Հիմա շատ կարևոր
է` վերականգնվել մինչեւ հաջորդ խաղը: Հաջորդ հանդիպումը կանցկացնենք էլ ավելի ուժեղ կազմով»,-եզրափակել է դել Բոսկեն: