Քանի որ բոլորին քաջ հայտնի է Լեոի կենսագրությունը , այսօր կծանոթանանք նրա դիմաճանաչությանը: Լեո Մեսսին աչքի է ընկնում շատախոսությամբ,նա չի կրողանում կառավարել իր խոսակցական ինտելեկտը և հաճախ ասում է այն,ինչ , այսպես ասած , լեզվին գալիս է: Սա իհարկե, լուրջ խնդիր է, քանի որ միշտ մեծ է կոռեկտությունը խախտելու ու դիմացինի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու հավանականությունը: Նման խառնվածքով մարդիկ, հաճախ իրենք էլ չհասկանալով`ինչպես,հայտնվում են տհաճ միջադեպերի կիզակետում:
Մեսսիի շատախոսությունը կարող է հանգեցնել նաև մի շարք այլ անախորժությունների: Օրինակ, կարող է ստացվել այնպես, որ նա անփութորեն մատնի ոչ միայն իր գաղտնիքները, այլև ուրիշի: Եվ այս ամենի արդյունքում կարող է առջանալ վստահության անկում ու փոխըմբռնման բացակայություն: Այդ իսկ պարզ պատճառով Մեսսիի տիպի դեմքով հազվադեպ են հանդիպում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձիք: Պատճառն այն է, որ Մեսսիի նման մարդիկ չունեն համապատասխան որակական հատկանիշներ: Մեսսիի տիպի դեմքով մարդիկ հիմնականում հանդիպում են խոհարարներ, երգիծաբաններ, բանախոսներ ու հասարակական ակտիվիստներ:
Անդրադառնալով Լիոնելի բիոլոգիական առանձնահատկություններին` հարկ է նշել, որ նա քաղցրակեր է (հատկապես նախընտրում է շոկոլադը): Մեսսին Ֆիզոլոգիապես բավականին ճկուն է և անսահման էներգետիկ պաշարներ ունի: Նա այնքան էլ չի սիրում բուսական ծագման կերակուրներ: Պետք է նաև փաստել, որ Մեսսին գիրանալու նկատմամբ հակում չունի: Համաձայն ճապոնական դիմագիտության` Մեսսիի տիպի մարդիկ երկարակյացներ են և առողջական խնդիրներ ծայրաստիճան հազվադեպ են ունենում:
Լիոնել Մեսսին անհանգիստ բնավորություն ունի, անընդհատ շարժման մեջ է և ուշ է հոգնում: Սակայն եթե հանկարծ ստացվի այնպես, որ Մեսսիին մեկ ժամով քիչ քնի սովորականից, ապա նրա շարժունակությունն ու ակտիվությունը կտրուկ կընկնի: Մեսսին բնավորությամբ նաև արկածախնդիր է և սիրում է ռիսկի դիմել: Առհասարակ նրա տիպի մարդիկ հաճախ են այցելում խաղատներ և մոլախաղերի մեծ սիրահար են լինում: Հնարավոր է` Մեսսին ևս ժամանակ առ ժամանակ խաղադրույքներ է կատարում: Եվ դա բոլորովին պատահական չէ Մեսսիի պարագայում, քանի որ նրա մարդկային տեսակն է այդպիսին:
Մեսսին թեթև խառնվածք ունի և հարմարվող է, սակայն, երբ խուճապի է մատնվում կամ հանկարծակիի է գալիս, անճանաչելի ու դյուրագրգիռ է դառնում: Նա մարդկանց մեջ գնահատում է պրոֆեսիոնալիզմը և ընդհանրապես մարդկանց նշանակությունն ու արժեքը տեսնում է հասարակության մեջ պիտանելիության պրիզմայով: Այսինքն` Մեսսին սիրում է շփվել տարբեր ոլորտի պրոֆեսիոնալների հետ (դա լինի քաղաքական գործիչ,նկարիչ, թե բժիշկ): Լեոն նաև հումորի ուժեղ զգացում ունի և սիրում է շրջապատում, այսպես ասած, խեղկատակություններ անել: Կարելի է նաև ասել, որ Մեսսին նախընտրում է սև հումորը: Նման հատկությունների առկայությունից ելնելով` կարելի է եզրակացնել, որ Մեսսին իր շրջապատի խինդն ու ուրախությունն է:
Առաջին հայացքից Մեսսին կարող է թեթևամիտ թվալ, սակայն, իրականում, նա հավակնոտ է ու պահանջատեր: Նրա մտահորիզոնում միշտ առկա են նորանոր մեծ նպատակներ, և նա պատրաստ է նպատակադրված կերպով ընդառաջ գնալ իր երազանքներին: Առհասարակ Մեսսիի հաջողության գրավականն այն է, որ նա հաճույք է ստանում իր գործունեության ոլորտից: Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ բարձր արդյունքներ են ցույց տալիս կանոնակարգված ու տաժանակիր աշխատանքի շնորհիվ, սակայն Մեսսիին հաջողությունը հեշտությամբ է տրվում շնորհիվ սիրառատ ու թեթև մոտեցման ու դրական լիցքերի:
Մնում է ավելացնել, որ Մեսսին բարձրակարգ մարզիկ է` իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ինչպես գիտենք, անթերի մարդիկ չկան, սակայն երբ մենք գիտակցում ենք մեր սղալները և փորձում ուղղել դրանք, ապա մեկ քայլով մոտենում ենք կատարելությանը, որին տեսականորեն հնարավոր է հասնել:
|