| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:02 Բուսկեթս. «Մադրիդի և Կատալոնիայի հակամարտությունը անցյալում է» |
Կատալոնական արմատներ ունեցող կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսը Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումից առաջ նշել է, որ թիմում ոչ մի կոնֆլիկտ դեռ չի ստեղծվել:
«Մադրիդի և Կատալոնիայի հակամարտությունը մնացել է անցյալում, այժմ մենք մի թիմ ենք, որը պայքարում է մյուս հավաքանների դեմ:
Ֆրանսիան շատ ուժեղ հավաքական է, որը կարողանում է շատ ճիշտ գրոհներ կազմակերպել: Մեր հավաքականներն էլ սիրում են գնդակ պահել և այդ խաղում դժվար կլինի իմանալ հաղթողի անունը:
Ով կկարողանա ավել պահել գնդակը և շարժվել առաջ, նա էլ կկարողանա հաղթանակ տոնել այդ խաղում:
Լսել եմ, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների միջև վեճ է տեղի ունեցել: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց դա արդեն մեր գործը չէ: Կարծում եմ, որ նրանք ամեն ինչ հարթել են»,-եզրափակել է Սերխիո Բուսկեթսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 726 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|