«Բարսելոնան» «Fair Play»-ի մրցանակը կստանա հուլիսի 10-ին
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքի հավաստմամբ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) «Fair Play»-ի («Արդար խաղ») մրցանակը «Բարսելոնային» կշնորհի հուլիսի 10-ին:
Այդ մրցանակը ստանում է այն թիմը, որը անցկացրած մրցաշրջանում ավելի արդար խաղ է ցուցադրում:
Հանդիսությունը տեղի կունենա Ciudad del Fútbul-ում, որը գտնվում է Լաս-Ռոզասում:
Երկրորդ անընդմեջ մրցանակը
«Fair Play»-ի մրցանակը թիմը կստանա երկրորդ անգամ անընդմեջ: «Բարսելոնան» միակ ակումբն է Իսպանիայի առաջնությունում, որն ունի «Fair Play»-ի ավելի շատ մրցանակներ (2005/06, 2008/09, 2010/11 և 2011/12):