Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը ներկա է գտնվել տարվա փակման արարողությանը մոտ 400 պատանի ֆուտբոլիստների հետ:
Շնորհակալություն հաջող մրցաշրջանի համար «Շնորհավորում եմ նրանց, ովքեր հանդես են եկել «Բարսելոնայում»: Այլ ֆուտբոլիստներ հնարավորություն չունեն այստեղ լինելու: Շնորհակալություն, որ դուք ընտրեցիք «Բարսելոնան»: Դուք ձեր կրծքի վրա ունեք մեր թիմի նշանը և պետք է պաշտպանեք այն»,-ասել է Ռոսելը:
Ռոսելը գովել է նաև «Բարսա» Բ-ի և «Խուվենիլ» (U-18)-ի մարզիչ Խորդի Մեստրեին.
«Թիմը գնահատում է այն փաստը, որ դուք նրա մարզիչն եք: Ֆուտբոլիստները գնահատում են ձեր աշխատանքը»,-եզրափակել է նա: