| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:22 Վիսենտե դել Բոսկե. «Ֆրանսիան բարդ մրցակից է» |
Ինչպես հաղորդում է Marca-ն, Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել հունիսի 23-ին Դոնեցկում կայանալիք «Եվրո 2012»-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիացիների հետ հանդիպման վերաբերյալ:
«Ֆրանսիան շատ բարդ մրցակից է: Նրանց և մեր հավաքականների տակտիկական գործողությունները նման են: Երկու հավաքականներն էլ այժմ նույն մակարդակի վրա են:
Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում և մենք պետք է լուրջ մոտենանք այդ հանդիպմանը: Ես գիտեմ, որ Լորան Բլանի թիմը տարբերվում է 2010թ. աշխարհի առաջնության Ֆրանսիայի հավաքականից:
Նասրին, Մալուդան, Ռիբերին ու Բենզեման բարձրակարգ ֆուտբոլիստներ են:
Նրանք մեծ դեր են կատարում թիմում: Մեր գլխավոր խնդիրը նրանց վերահսկելն է»,- ասել է դել Բոսկեն:
Աղբյուրը` http://www.marca.com/2012/06/20/futbol/eurocopa_2012/espana/1340146922.html
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 591 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|