Ինչպես հաղորդում է Bild-ը, Գերմանական «Բավարիան» ցանկանում է հրավիրել Պեպ Գվարդիոլային, ով կկարողանա լիովին փոխարինել Հյուպ Հայնեսին, ում պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2013 թվականին:
Ակումբի սպորտային տնօրեն Քրիստիան Ներլինգերը մայիսի 25-ին ներկա է գտնվել Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Բարսելոնան» հաղթանակ է տոնել «Ատլետիկ»-ի նկատմամբ 3-0 հաշվով:
Ներլինգերը հետևել է «Ատլետիկ» Բիլբաոյի կիսապաշտպան Չավի Մարտինեսի գործողություններին, նաև զրուցել է Գվարդիոլայի եղբոր հետ:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պարտականություններից հրաժարվելուց հետո մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ հոգնել է ֆուտբոլից և կվերադառնա մեկ տարուց:
Հնարավոր է, որ Պեպը վերադառնա, սակայն ոչ ոք վստահ չէ, թե որտեղ:
Աղբյուրը` http://www.bild.de/sport/fussball/guardiola/bayern-baggert-an-ihm-kontakt-mit-nerlinger-24725468.bild.html
|