Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Եվրո 2012»-ում միայն Իբրահիմ Աֆելլայն է, ով չի շարունակելու մրցաշարը, մնացած բոլոր «Կապտանռնագույնները» կշարունակեք պայքարը:
«Եվրո 2012»-ի խմբային փուլն ավարտված է Կատալոնացի ֆուտբոլիստների համար և այժմ նրանք կպայքարեն 1/2 եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար: Խերարդ Պիկե - Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 270 րոպե: Վիսենտե դել Բոսկեն հավաքականի կենտրոնական պաշտպանությունը թողել է Պիկեի և Ռամոսի վրա: Ալբայի և Արբելոայի հետ վերջիններս ամուր պաշտպանություն են ստեղծել և երեք հանդիպումների ընթացքում բաց են թողել միայն մեկ գնդակ:
Սերխիո Բուսկեթս - Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 270 րոպե: Ինչպես Պիկեն, այդպես էլ Սերխիոն Իսպանիայի հավաքականում հանդես է եկել մեկնարկային կազմից մինչև վերջ:
Չավի Հերնանդես - Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 269 րոպե: Նա թիմի փլեյմեյքերն է և ազատ հարվածների իրացնողը: Անդրես Ինիեստա - Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 260 րոպե: Թիմի շարժիչը Չավիից հետո: Վերջինս հարվածներով ետ է ընկնում միայն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուից: Խորվաթիայի դեմ պայքարի գոլային փոխանցման հեղինակը:
Սեսկ Ֆաբրեգաս - Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 107 րոպե: Պայքար է մղել երկու հանդիպումներում էլ, սակայն Իռլանդիայի դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտ է մտել միայն պահեստային նստարանից: Նա գոլ է խփել միջինը 53 րոպեն մեկ: Նա հանդիսանում է Իսպանիայի հավաքականի ռմբարկուն:
Վիկտոր Վալդես - Չի մասնակցել ոչ մի հանդիպման: Պեդրո Ռոդրիգես - Չի մասնակցել ոչ մի հանդիպման: Իբրահիմ Աֆելլայ - Հոլանդիայի հավաքականի կազմում խաղացել է 140 րոպե: Վերջինս կատարել է փլեյմեյքերի պարտականությունները «նարնջագույնների կազմում»: