Ինչպես հաղորդում են տարբեր Իտալական ԶԼՄ-ներ, Իսպանիայի հավաքականի և Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը իր կարծիքն է արտահայտել «Եվրո» 2012»-ի վերաբերյալ: «Իտալիան դուրս կգա «Եվրո 2012»-ի քառորդ եզրափակիչ: Մեր խմբում ամեն ինչ պետք է ավելի պարզ լինի, քան այլ խմբերում: Իսպանական ֆուտբոլի մտածելակերպը մեզ թույլ չի տալիս մտածել ոչ-ոքիի մասին: Մենք ամեն ինչ կանենք, որպիսի գեղեցկացնենք այդ հանդիպումը իսպանական ոճով: Մենք միշտ ցանկանում ենք ձգտել ավելիին, այս անգամ էլ կջգտենք հաղթել մրցակցին:
Պրանդելիի սաները լավ տպավորություն է թողել բոլորի վրա: Ճիշտ է, նրանք ոչ-ոքի խաղացին Խորվաթների հետ, բայց դա ոչինչ չի փոխում: Նրանք ինձ հիշեցնում են այն հավաքականին, որը հաղթեց 2006
թվականի աշխարհի առաջնությունում»,-եզրափակել է Չավին:
|