Տիտո Վիլանովան իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ չի նահանջելու և շարունակելու է Պեպ Գվարդիոլայի գործը:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ես երջանիկ եմ: դառնալով «Բարսելոնայի» մի մասնիկ, խոստանում եմ չնահանջել: Ես հասել եմ այստեղ, որպեսզի մրցակցեմ: Հիմա ես շատ ուժեղ եմ ինձ զգում:
Կրկնել վերջին 4 տարվա հաջողությունները դժվար կլինի, սակայն ես կփորձեմ արդարացնել երկրպագուների սպասելիքները: Վերջերս ես ֆիզիկապես շատ թուլացա, սակայն բժիշկս ինձ լավ լուրեր հայտնեց:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պեպ Գվարդիոլայից, ով շատ հարազատ մարդ է ինձ համար: Ես շատ լավ կապեր ունեմ նաև Սանդրո Ռոսելի հետ, եթե կապերս վատ լինեին, ապա դժվար թե այստեղ լինեի»,- եզրափակել է Տիտո Վիլանովան: