«Եվրո 2012»-ի առաջին հաղթանակից հետո
Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գոհ է մնացել իր ղեկավարած
թիմի խաղից, որը երեկ կարողացավ կոտրել Իռլանդացիների ամուր
պաշտպանությունը:
«Ես շատ երջանիկ եմ, որովհետև իմ
սաները կատարեցին իրենց գործը և կարողացան հաղթանակ տոնել: Դժվար էր խաղալ
այնպիսի թիմի հետ, որը շատ լավ էր պաշտպանվում: Կարծում եմ, որ Իսպանիայի
հավաքականն այսօր չկորցրեց իր պահերը և օգտվեց պաշտպանների սխալներից:
Կարևորն այն էր, որ գնդակը ավելի շատ լինում էր իմ սաների մոտ:
Փայլուն
խաղ ցուցադրեց Տորրեսը, ով անցյալ հանդիպման ընթացքում շատ սխալներ էր
կատարել: Նրա հաղթաթուղթն իր արագությունն է: Այսօր նա արեց այն, ինչ ես էի
ցանկանում: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին առաջին
րոպեներից»,-եզրափակել է դել Բոսկեն:
|