Լեգենդար Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոննան կոչ է արել երկրպագուներին և ԶԼՄ-ներին վերջնականապես հանգիստ թողնել Մեսսիին:
«Հանգիստ թողեք Մեսսիին: Եթե շարունակեք քննադատել նրան, ապա նա վերջնականապես կմնա «Բարսելոնայում» և հանդես չի գա Արգենտինայի ազգային հավաքականում: Այնպիսի տպավորություն է, որ դուք չեք ցանկանում տեսնել նրան հավաքականի մարզաշապիկով:
Նա դեռ չի դարձել թիմի գլխավոր լիդերը: Եթե Աստված ցանկանա, ապա մենք կհաղթենք մի քանի մրցաշարերում և ձեզ կպարգևենք երկար սպասված երջանկությունը»,-եզրափակել է Դիեգո Մարադոննան: