Քիչ առաջ ավարտվեց Իսպանիա - Իռլանդիա հանդիպումը, որտեղ ուժեղ գտնվեցին Վիսենտե դել Բոսկեի սաները: Վերջիններս խաղի մեջ մտան շատ արագ և խփեցին հավաքականի համար շատ կարևոր գոլ:
Ինչպես ասում էր Պեպ Գվարդիոլան, դժվարը առաջին գնդակն է: Անցյալ հանդիպման «անհաջողակ» ֆուտբոլիստը` Ֆերնանդո Տորրեսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Դավիդ Սիլվան հաշիվը դարձրեց ավելի խոշոր:
Վերջնական հաշիվն ապահովեց Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը: Նրա հարվածից հետո Իսպանիան հաղթեց 4-0 հաշվով: