Իտալական «Միլանի» էքս-հարձակվող Մարկո վան Բասթենը համեմատել է իր նախկին թիմակից Ռուդ Գուլլիտին «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք, որ Գուլլիտը, ում Բասթենը համարում է շատ ուժեղ ֆուտբոլիստ, 1987 թվականին ստացել է «Ոսկե Գնդակը»:
«Գուլլիտը սուպերֆուտբոլիստ էր: Նույն բանը կարող ենք ասել Չավիի, Ինիեստայի և Մեսսիի մասին, բայց վերջիններս չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում, նրանք շատ ամաչկոտ ֆուտբոլիստներ են:
Գուլլիտը շատ էր սիրում ուշարդությունը սևեռել դեպի իրեն, ինչպես դա անում է Պիկեն:
Վերը նշված ֆուտբոլիստները ավելի շատ կենտրոնանում են ընտանիքի և կարիերայի ապագայի վրա: Դա շատ կարևոր է և ես համոզված եմ, որ նրանք կարող են հասնել էլ ավելի մեծ բարձրունքների»,-հայտարարել է վան Բասթենը:
|