Ինչպես հաղորդում է Marca-ն, Կատալոնական «Բարսելոնայի» նորընտիր գլխավոր մարզիչ Տիտո Վիլյանովան համաձայնվել է պայմանագիր կնքել թիմի հետ:
Երկու կողմերը քննարկել են պայմանագրի կետերը և եկել են համաձայնության:
Վիլյանովայի պայմանագիրը կկնքվի մինչև 2014 թվականը` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Վերջինիս մոտ օրերս պաշտոնապես կներկայացնեն որպես թիմի գլխավոր մարզիչ:
Նշենք նաև, որ թիմի հետ նոր պայմանագիր է կնքել Անդոնի Սուբիսարետան, ով հանդիսանում էր թիմի սպորտային տնօրենը:
|