Ինչպես հաղորդում է Իսպանական Sport.es կայքը, Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշատպան Սեսկ Ֆաբրեգասը զարմացած է մնացել:
«Ես զարմացած եմ: Չէի մտածում, որ կարող եմ խաղալ մեկնարկային կազմում: Ճիշտն ասած չէի սպասում խաղալ հարձակվողական դիրքում, սակայն դա շատ հաճելի էր:
«Բարսայի» հետ քիչ էինք մարզվել, բացի դրանից ուշ էինք միացել հավաքականին: Խաղը շատ դժվար էր, մրցակիցը կարողանում էր չեզոքացնել մեր գրոհները: Ֆավորիտ լինելը շատ դժվար գործ է: Կարծում եմ լավ խաղ ցուցադրեցինք և գլուխներս բարձր հեռացանք խաղադաշտից»,- եզրափակել է Ֆաբրեգասը:
Նրա թիմակից Չավի Հերնանդեսն էլ, իր հերթին նշել է, որ Իսպանիան, չնայած աղյուսակային դիրքի, արժանի էր հաղթանակի:
|