Գերմանական կայքերի համաձայն, Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է գնել Իտալական «Լացիո»-ի 34 ամյա Գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեին:
Գերմանացի հարձակվողն էլ, իր հերթին, դեմ չէ այսպիսի զարգացումների: Նշենք, որ «Բարսան» 2007 թվականին ցանկանում էր գնել Կլոզեին, սակայն վերջինս տեղափովեց Մյունխենյան «Բավարիա»:
Իսպանական Sport.es-ը իր կայքում հարցում էր տեղադրել և նկատել, որ «Բարսայի» երկրպագուները չեն ցանկանում տեսնել Կլոզեին Կատալոնական թիմի շարքերում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ևս մեկ տարեց ֆուտբոլիստի շնորհիվ կարողացել է մեծ բարձրունքների հասնել: Վերջինս Շվեդ հարձակվող Լարսսոնն էր, ով «Բարսա» տեղափովեց 33 տարեկանում:
|