Քիչ առաջ ավարտվեց «Եվրո 2012»-ի C խմբի առաջին հանդիպումը: Իսպանացիների առաջին հանդիպումը անչափ գեղեցիկ ստացվեց: Առաջին խաղակեսում Իտալացիները մի քանի անգամ անհանգստացրեցին Իկեր Կասիլյասի դարպասը:
Եվրոպային զարմացրեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով հանդիպումից առաջ չէր հայտարարել, որ թիմը դուրս է գալու առանց հարձակվողի:
Հարձակվողական դիրքում խաղում էին Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան, և Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Անդրես Ինիեստան և Ֆրանչեսկ Ֆաբրեգասը:
Առաջին խաղակեսում չստացվեց Ֆաբրեգասի խաղը, ով մի քանի անգամ ուղղակիորեն տապալեց Իսպանիայի հավաքականի գրոհները:
Բավական դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին Իսպանացիները երկրորդ խաղակեսում: Մի քանի անգամ աչքի ընկավ Անդրես Ինիեստան, ապա «անհաջող» Ֆրանչեսկ Ֆաբրեգասը: Մեկ անգամ շատ վտանգավոր պահ ստեղծվեց Իկեր Կասիլյասի դարպասի մոտ, երբ սխալվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որից հետո Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին անհասկանալի դանդաղությամբ գնդակը նվիրեց մրցակցի դարպասապահին:
Դրանից հետո Չեզարե Պրանդելին` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը վստահություն չզգաց և փոխարինեց Մարիո Բալոտելիին Անտոնիո դի Նատալեի հետ, իսկ վերջինս արդարացրեց գլխավոր մարզչի սպասելիքները և 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:
Պատասխան գնդակը իրեն երկար սպասել չտվեց: Իսպանիայի հավաքականի հերթական գրոհից հետո առաջին խաղակեսի անհաջողակ Ֆրանչեսկ Ֆաբրեգասը ուժգին հարվածով հանդիպման 64-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:
Խեսուս Նավասի խաղադաշտ դուրս գալուց հետո Իսպանիայի հավաքականը սկսեց էլ ավելի սուր գրոհներով ահազանգել և վտանգի տակ պահել Իտալիայի հավաքականի դարպասները:
Վերջում խաղադաշտ դուրս եկավ Տորրեսը և ապացուցեց, որ Վիսենտե դել Բոսկեն ճիշտ որոշում էր կայացրել, դուրս բերելով Ֆաբրեգասին: