Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Դանի Ալվեշը Բրազիլիայում ապաքինվել է և Կատալոնական «Բարսելոնայի» բժիշկների բուժզննումից հետո կարող է միանալ Բրազիլիայի օլիմպիական հավաքականին: «Բարսան» ցանկանում է երկարաձգել Դանի Ալվեշի պայմանագիրը և մտադիր է անել այն, երբ Դանին կվերադառնա Օլիմպիական խաղերից:
-Ինչպիս՞ի տպավորություններ ունեք այս չորս տարվանից, երբ հանդես եք եկել «Բարսայում»
-Շատ լավ տպավորություններ ունեմ: Իհարկե, ամենալավ և տպավորիչ պահը ես համարում եմ իմ տեղափոխությունը «Բարսա»: Դա ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այսպիսի գերհզոր ֆուտբոլիստների հետ: Թիմակիցներս ինձ շատ բաներում են օգտակար եղել:
-Թիմում ի՞նչ արտասովոր բան զգացիր
-«Բարսան» ինձ սովորեցրեց ոչ միայն խաղալ, այլ նաև հարգել, սիրել մրցակցին, ունենալ հիանալի հոգեբանություն: Այստեղ միայն գնդակի հետ շփումը չէ, որ լավն է: Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ է նշանակում «Ավելին, քան ակումբ» արտահայտությունը:
-Ի՞նչ հաճելի հիշողություններ են մնացել «Բարսայից»
-Շատ լավ եմ հիշում «Ռեալի» դարպասը իմ խփած գնդակը: Խփել գոլ «Էլ Կլասսիկոյում» ... դա մի երազանք է, որը ցանկանում է իրականացնել յուրաքանչյուր ֆուտբոլիստ:
-Դու մարզվել ես Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Ի՞նչ հատկություններ ուներ նա:
-Ես միշտ ասում էի, որ Գվարդիոլայի հաջողությունը ոչ միայն 11 ֆուտբոլիստով է արծարծվում, այլ թիմի հոգեբանությամբ: Նա շատ հանգիստ մարզիչ էր, սիրում էր փիլիսոփայել: Չարժե երկար խոսել նրա մասին, նա արդեն իսկ թողել է իր հետքը ֆուտբոլի պատմության մեջ:
-Նա տարբերվո՞ւմ է Տիտոյից
-Կարծում եմ, որ Տիտոն նրա շարունակությունն է: Ճիշտ է, նա միշտ մնում էր Գվարդիոլայի ստվերի տակ, բայց նա գիտեր, թե ինչ աշխատանք է կատարում:
-Անցյալ մրցաշրջանում դուք չհաղթեցիք «Չելսիին» և դուրս մնացիք «Չեմպիոնների լիգայի» մրցաշարից: Արժ՞ե ինքնաքննադատում:
-Մեզ ինչ-որ բան չհերիքեց: Շատ դժվար է կրկնել հաջողությունը, որովհետև ամեն անգամ այն ավելի է դժվարանում: Առաջին անգամ հաղթել էինք նրանց, բայց խաղադաշտ դուրս գալուց առաջ գիտեինք, թե ինչպիսի դժվարություն է մեզ սպասում: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մինչև վերջին վարյկյանը մեզ հետ էին: Տեսնենք, թե հաջորդ անգամ ինչպես կստացվի:
-Գո՞հ ես այս մրցաշրջանում անցկացրածդ խաղերից:
-Ճիշտն ասած, ո'չ: Գոհ չեմ, որովհետև այս տարի չգիտեմ, թե ինչ էր կատարվում իմ հետ: Մի քանի հանդիպումներում ես ուղղակի տարօրինակ ֆուտբոլ էի ցուցադրում: Անցյալ տարիների ընթացքում ես ավելի լավն էի:
-Թիմն իր առջև ի՞նչ խնդիրներ է դրել:
- 2-3 տարի առաջ մենք դուրս էինք մնում մրցակցությունից, սակայն հիմա մենք բարձր վարկանիշ ունենք և դա շատ լավ է: Այս մրցաշրջանը պետք է լինի այն տարիների շարունակությունը: Դա է մեր խնդիրը:
-Որտե՞ղ է պահանջի և պահանջի հասկացողության բալանսը:
-Երբ մենք հաղթում ենք, բոլորին թվում է, թե մենք հեշտ կարողացանք հաղթել: Դա նույնն է, երբ ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսա» և մտածում, որ արդեն հասել է իր կարիերայի պիկին շատ հեշտ: Ո'չ, այդիպիսի բան չկա: Ամեն ինչ շատ դժվար է և մենք դա պետք է լավ հիշենք: Մենք նայում ենք հետ և առաջ, նոր ենք սկսում պահանջներ դնել մեր առջև:
-Թիմային բախումներ լինո՞ւմ են:
-Ոչ: Ես հուսով եմ, որ չի էլ լինի: Եթե լինի, ապա կարելի է մոռանալ և փակել ֆուտբոլը:
-Լուրեր են տարածվել, որ դուք հեռանալու եք թիմից: Դուք ձեզ տեսնո՞ւմ եք «Բարսելոնայի» սահմաններից դուրս:
-Ես շատ պոզիտիվ մարդ եմ: Տեսնենք, թե ինչ կլինի: Ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող: Եթե թիմը տեսնի և հասկանա, որ ես էլ տեղ չունեմ աճելու և ցանկանա ինձ թիմից հեռացնել, ապա ես կնդունեմ դա:
-Եվ վերջում այսպիսի մի հարց: Այս մրցաշրջանի վերջին տուրերի պարտություններից հետո ի՞նչ էր ասում Գվարդիոլան հանդերձարանում:
-Ինչ որ ասել է հանդերձարանում, դա մնալու է հանդերձարանում: Նա պարզապես ասեց, որ տխրել պետք չէ: Ժամանակը գնում է, պետք է հասնել նրա հետևից և շարունակել աշխատել: Պետք է ձգտել դառնալ էլ ավելի լավ ֆուտբոլիստ և էլ ավելի լավ մարդ:
|