Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Արգենտինայի հավաքականի Էքս մարզիչ, այժմյա «Ալ-Վասլ» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոննան Fox Sports-ին տված հարցազրույցում խոսել է Լեոնել Մեսսիի մասին:
«Վաղուց Արգենտինայի հավաքականին գործելուց չեմ տեսել, բայց Մեսսին իրոք աջակցության կարիք ունի: Նա շատ լուռ մարդ է: Գլխավորի դերը նա ստացել է շնորհիվ իր ցուցադրած խաղի:
Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նա դառնա թիմի լիդերը, գոռա, տակտիկական փոփոխություններ կատարի, ինչպես դա անում են իսկական ավագները:
«Դժվար թե կարողանանք նրա բնավորությունը փոխել: Մեսսին ֆանտաստիկ տղա է և դժվար թե կարողանա բացվել, որպես ուրախ և ակտիվ մարդ, դրա համար նրան պետք է աջակցություն, որը կարող են տալ հավաքականի բոլոր տղաները»,-եզրափակել է Մարադոննան:
|