Վերջին օրերին լուրեր են տարածվել, թե Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Իբահիմ Աֆելլայը իբր հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրության ոլորտում:
Ինչպես հաղորդում է «Советский Спорт» ռուսական կայքը, հղում անելով իսպանական Sport.es կայքին, նշում է, որ երկու ակումբներն արդեն նախնական բանակցություններ են վարել Աֆելլայի տրանսֆերի վերաբերյալ:
Իսպանական կայքն էլ, իր հերթին նշում է, որ Կատալոնական ակումբը հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը
գնահատում է 8 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստի համար վճարել է ընդհամենը 3 միլիոն:
Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց
թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը:
Զարմանալի է, որ Կատալոնական «Բարսան» մերժել է «Ինտերի», «Յուվենտուսի» և «Միլանի» առաջարկները:
|