ArmBarca-ն ձեզ է ներկայացնում մի գեղեցիկ ֆիլմ, որը անմիջական կապ ունի ֆուտբոլի հետ:
Հաջողակ Մոսկվայաբնակ Նադյան և գյուղից եկած, ռուսերեն լեզվի ուսուցիչ
Սլավա Կոլոտիլովը սիրահարվում են միմյանց այնպես, որ հանդիպման օրից մեկ
շաբաթ անց նշանակում են հարսանիքի օրը: Բայց պարզվում է ամեն ինչ այդքան
հեշտ չէ, շտապելով հարսանիքին` Սլավան ակամայից դառնում է Ֆուտբոլի
մանկական խմբի մարզիչ, մինչ նա փորձում է դուրս գալ այդ ամենից, Նադյայի
նախկին ամուսինը համոզում է վերջինիս փոխել իր որոշումը…