Ինչպես
հաղորդում է Calciomercato-ն, «Յուվենթուսը» դիտարկում է «Բարսելոնայի»
պաշտպան Ադրիանո Կորեային որպես պաշտպանության ձախ եզրի ամրացում:
«Յուվենթուսն» ու «Բարսելոնան» արդեն քննարկել են հնարավոր տեղափոխությունը:
Կատալոնյան ակումբը հայտնել է, որ ձախ եզրում հանդես եկող 27-ամյա պաշտպանին բաց կթողնի 12 մլն եվրոյի դիմաց:
Ադրիանոն իր հերթին ցանկանում է 2,5 մլն եվրո տարեկան աշխատավարձ, փոխանցում է Sky Italia-ն:
|