Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի նոր գլխավոր
մարզիչ Տիտո Վիլանովային 25 մլն եվրո է հատկացրել` ամառային տրանսֆերային
արշավն իրականացնելու համար:
Կայքի հավաստմամբ, մարզիչը
լրացուցիչ գումարներ կարող է ստանալ միայն որոշ ֆուտբոլիստների
տրանսֆերների վաճառքի դեպքում:
Այն խաղացողների շարքում, ովքեր կարող են վաճառվել` հանուն տրանսֆերային
բյուջեի մեծացման, նշվում են Սեյդու Կեյտայի, Դանիել Ալվեշի և Իբրահիմ
Աֆելլայի անունները:
|