Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են չեղյալ
հայտարարել «Եվրո 2012»-ի ընթացքում ինտերնետից օգտվելու արգելքը: Մի քանի ֆուտբոլիստներ արդեն հասցրել են
խնդրանքով դիմել երկրի ֆուտբոլի
ֆեդերացիային:
Ֆուտբոլիստներն իրենց խնդրանքը բացատրել են նրանով, որ միկրոբլոգներում
ինտերնետային գովազդային պայմանագրեր ունեն: Նրանք նշել են, որ ինտերնետը չի կարող խոչընդոտ դառնալ իրենց վրա: Որպես ապացույց նրանք հիշեցրել են 2010 թվականի Աշխարհի առաջնությունը:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականի շատ ֆուտբոլիստներ, այդ թվում Սեսկ
Ֆաբրեգասը, Անդրես Ինիեստան, Խերարդ Պիկեն, Իկեր Կասիլիասը, Սերխիո Ռամոսը,
Չավի Ալոնսոն, Խուան Մատան Twitter-ում անձնական էջեր ունեն և բավականին
ակտիվ են:
|