Վերջին մեկ շաբաթը հագեցված էր ընկերական հանդիպումներով: Տարբեր մայրցամաքների պետություններ պայքարում էին միմյանց դեմ: Ձեզ ենք ներկայացնում այն ընկերական հանդիպումների արդյունքները, որտեղ իրենց մասնակցությունով օգտակար են եղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:
Նշենք նաև, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ Էկվադորի հետ
խաղում իր թիմի երրորդ գոլը խփելուց հետո (4:0) ցույց տվեց, որ շուտով հայր
կդառնա:
Մեսսին երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում ժպտալով խուսափել էր
խոսել այդ մասին, սակայն երեկ կայացած խաղում չի կարողացել զսպել
էմոցիաները և ցույց է տվել իր ուրախությունը, տեղեկացնում է արգենտինական
Ole.com-ը: