Սեպտեմբերի և նոյեմբերի ընկած ժամանակահատվածում «Բարսելոնան» հաղթել է 9 հանդիպում, ընդ որում առանց բաց թողնված գնդակի, ինչը համարվում է Վալդեսի նոր ռեկորդը:
Պեպ Գվարդիոլայի թիմը այդ ամիսներին եղել է շատ համախմբված: Նշենք նաև, որ Վիկտոր Վալդեսը 4 տարին անընդմեջ հաղթում է Զամորայի անվան մրցանակը:
Բոլոր հանդիպումներում Կատալոնական մայրաքաղաքի թիմը 32 անգամ դարպասները պահել է անառիկ: Դա նորից ռեկորդային թիվ է (2010/11-ին` 30 խաղ, 2009/10 - 31 և 2008/09 - 23):
Վալդեսի Ռեկորդը
Վալդեսը գրանցել է թիմային նոր ռեկորդ, որը շրջանցել չէին կարողանում 1973 թվականից: Միգել Ռեյնայի ռեկորդը շրջանցեց Վալդեսը, ով սեպտեմբերի 24-ից մինչ նոյեմբերի 1-ը բաց չի թողել ոչ մի գնդակ (9 խաղ - 896 րոպե)
|