Դեռ ոչ ոքի մտքով էլ չէր անցնի, որ «Բենջամին Բ» թիմից ինչ-որ մեկը մրցաշրջանի վերջում կհայտնի «Copa del Rey»-ի եզրափակչի խաղին, այն էլ կխաղա հիմնական կազմում:
Ինչպես նշում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Մոնտոյան մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել և ունեցել է բազմաթիվ հաջողություններ:
Առաջին անգամ Մոնտոյան խաղացել է 1999 թվականին «Բենջամին Բ» թիմում: Մեծ առաջընթացի համար ֆուտբոլիստին անհրաժեշտ է եղել մոտ 13 տարի: