Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլյանովան որոշել է փոփոխություններ կատարել մարզչական շտաբի անձնակազմում:
Երբ հայտնի դարձավ, որ ֆիզպատրաստության մարզիչը լինելու է Էդու Պոնսը, «Բարսելոնայում» ավելացավ ևս մեկ երիտասարդ մարզիչ: Նա Ռուբեն Մարտինեզն է, ով մարզելու է դարպասապահներին:
Նա ընդհամենը 35 տարեկան է: Մարտինեզը փոխարինեց Խուան Կարլոս Ունզուեին:
Նշենք նաև, որ Մարտինեզը աշխատում էր «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում: