1. Ակումբի ներկայացուցիչների կողմից արդեն ժխտվել է այդ փաստը: Նեյմարը կմնա «Սանթոսում»: Թիմն ունի հարձակվողական գծի ուժեղացման կարիք, սակայն գլխավոր որոշումներ կատարողը լինելու է միմիայն Վիլյանովան:
2. Արժ՞ե արդյոք բաց թողնել Դանի Ալվեշին
2. Չնայած նրան, որ Սուբիսարետան հայտարարեց Դանի Ալվեշի ակումբում մնալու լուրը, ԶԼՄ-ները անընդհատ Դանիին ուղարկում են Պրեմիեր լիգա: Այստեղ որոշիչ դեր է խաղալու Վիլյանովան, ով այժմ քննարկում է այս հարցը թիմի հետ:
3. Հարկավո՞ր է արդյոք թիմին ձախ պաշտպան
3. ԶԼՄ-ների հավաստմամբ, թիմն այժմ բանակցություններ է վարում և' Գարեթ Բեյլի, և' Խորդի Ալբայի գործակալների հետ: Այժմ դեռ ոչ մի պաշտոնական լուր չկա:
4. Արժ՞ե բաժանվել Կեյտայից
4. Մալիացին արդեն տարեց ֆուտբոլիստ է և այժմ կարող է հեռանալ: «Միլանի» շահավետ առաջարկը հետաքրքրել է Կեյտային և շատ հնարավոր է, որ Մալիացին հեռանա ակումբից:
5. Ի՞նչ ապագա ունեն Տելյոն և Կուենկան
5. Վերջին մրցաշրջանում թիմի երկու սաները կարողացան ակտիվ գործունեությամբ շեղել Պեպի ուշադրությունը: Այժմ հարց է առաջանում, արդյո՞ք նրանք կմնան թիմի հիմնական կազմի փոխարինող ֆուտբոլիստներ, թե ոչ: 6.4-3-3, թ՞ե 3-4-3
6. Վերջին մրցաշրջանի հիմնական մարտավարությունը դարձել էր 3-4-3-ը, սակայն Տիտոյին ավելի հոգեհարազատ է նախկին մարտավարությունը:
7. Արժ՞ե վերադարձնել Բոյանին
7. «Ռոմայի» գլխավոր մարզչի պարտականություններից հրաժարված Լուիս Էնրիկեն մեծ պրոբլեմի առաջ կանգնեցրեց Բոյան Կրկիչին: «Բարսելոնայի» հարձակվողական գծում վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներին կարող է փոխարինել նաև Բոյանը, ով այժմ` ցավոք, չի կարող ետ վերադառնալ «Բարսա»: