Իսպանիայի գավաթի եզրափակչից հետո Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին տրվեց արձակուրդ մինչև հունիսի 16-ը: Չնայած արձակուրդին, ֆուտբոլիստները ամռանը տանը չեն անցկացնելու:
«Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստներ` Չավին, Պիկեն, Ինիեստան, Սեսկը, Բուսկեթսը, Պեդրոն (Իսպանիա) և Աֆելլայը (Հոլանդիա) կուղևորվեն դեպի Ուկրաինա և Լեհաստան, մասնակցելու «ԵՎՐՈ 2012»-ին:
Եվս 4 ֆուտբոլստներ կմասնացկեն «Աշխարհի առաջնության» որակավորման փուլի խաղերին: Նրանք են Մեսսին, Խավիեր Մասկերանոն (Արգենտինա) Ալեքսիս Սանչեսը (Չիլի) և Սեյդու Կեյտան (Մալի):
Մունիեսան, Բարտրան, Մոնտոյան և Տելյոն հանդես կգան Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականում:
Դանի Ալվեշը, Պույոլը, Աբիդալը, Վիլյան, Տիագոն, Կուենկան և Ֆոնտասը կապաքինվեն վնասվածքներից: