Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Մախաչկալայի «Անժիի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն «Բարսելոնայի»
իր նախկին թիմակիցներ Չավի Հերնանդես եւ Վիկտոր Վալդեսի հետ միասին ֆուտբոլային
ակադեմիա է բացել Գաբոնի Մայրաքաղաք Լիբերտադում:
Ֆուտբոլիստներից բացի, ակադեմիայի բացմանը ներկա է եղել նաեւ երկրի նախագահ Ալի Բոնգոն:
Սամուել Էտո՛Օ-ի բարեգործական հիմնադրամը գործում է 2006 թվականից:
Կամերունացի հարձակվողն օգնում է Աֆրիկայի արեւելյան հատվածում բնակվող
երեխաներին:
|