Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը անդրադարձել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կայացրած այն որոշմանը, որի արդյունքում նա ընդգրկվել է Ուկրաինա և Լեհաստան մեկնող 23 ֆուտբոլիստների ցուցակում:
«Շատ ուրախ եմ: Գոհ եմ, որ կարող եմ օգնել իմ թիմին ԵՎՐՈ-2012-ի
ընթացքում: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,-իր Twitter-ի
էջում գրել է Կատալոնացիների հարձակվողը:
|