Երեկ երեկոյան Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ տոնեց «Copa Del Rey»-ի հաղթանակը: Տոնակատարության ընթացքում ևս մեկ անգամ ֆուտբոլիստները հաջողություն մաղթեցին թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Տոնակատարությանը մասնակցում էին մոտ 30.000 երկրպագու:
Ավագները շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր նրանց հետ են եղել այս մի քանի տարիների ընթացքում:
Վալդես. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին և Ազուլգրանայի անդամներին, որ այս մի քանի տարիների ընթացքում մեզ երկրպագել են և ցավ են ապրել մեզ հետ»
Ինիեստա. «Երբ մենք խաղադաշտում ենք, ձեր ներկայությունը մեզ համար շատ կարևոր է: Ձեր հետ մենք մեզ զգում ենք ավելի կայուն և ավելի վստահ»
Չավի. «Դուք ամենալավ երկրպագուներն եք: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին: Դուք ցույց տվեցիք աշխարհին, որ մենք ավելին ենք, քան ակումբը»
Պույոլ. «Մեր բախտը բերել է: Բոլոր երկրպագուները մեր սրտում են: Դուք շատ թանկ եք մեզ համար: Եթե մեզ ծափահարում եք, ուրեմն մենք արժանի ենք դրան: Շնորհակալություն ենք հայտնում, որ այստեղ եք և միշտ կմնաք այստեղ, ինչ էլ որ լինի»
Վերջում Պույոլը ստացավ այն երեք գավաթները, որոնք թիմը հաղթել էր այս մրցաշրջանում: «Իսպանիայի գավաթի», «Սուպեր գավաթի» և «Աշխարհի ակումբային առաջնության» գավաթները ստանալու ժամանակ «Կամպ Նոու» մարզադաշտում հնչում էր «We are the champions» երգը: