Գլխավոր էջ » 2012»Մայիս»26 » Խոսեպ Գվարդիոլա. «Անչափ ուրախ ենք, կարծես «Բարսան» չորս տիտղոս է նվաճել այս մրցաշրջանում»
13:06
Խոսեպ Գվարդիոլա. «Անչափ ուրախ ենք, կարծես «Բարսան» չորս տիտղոս է նվաճել այս մրցաշրջանում»
Կատալոնական «Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ գոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ իր թիմի ցույց տված խաղից:
- Իսպանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակն այնպիսի
զգացողություններ է արթնացնում, կարծես մենք 4 տիտղոս ենք նվաճել այս
մրցաշրջանում: Կարելի է ասել` մրցաշրջանը շատ հաջող դասավորվեց թիմի համար:
Խաղային այս փիլիսոփայությունը ես չեմ հորինել: Պարզապես յուրաքանչյուր
մարզիչ ունի իր մտահաղացումները, որոնք փորձում է կյանքի կոչել: Ես հպարտ
եմ, որ դարձա այն գաղափարների շարունակողը, որոնք շուտվանից սկսել էին
իրագործվել:
Երջանիկ եմ հեռանում «Բարսելոնայից», քանի որ հերթական անգամ երջանիկ պահեր պարգեւեցի բոլոր կատալոնացիներին:Հեռանում եմ «Բարսելոնայից» գոհունակության զգացումով:
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մենք շատ լավ խաղացինք առաջին 35
րոպեների ընթացքում: Իսկ ահա երկրորդ կեսում թուլացրինք տեմպը, ինչի
արդյունքում «Ատլետիկը» կարողացավ մի քանի պահեր ստեղծել,- եզրափակել է Գվարդիոլան: