Գլխավոր էջ » 2012»Մայիս»26 » «Ատլետիկ» Բիլբաո 0-3 «Բարսելոնա» | Պեպ Գվարդիոլայի վերջին «սիմֆոնիան»
12:51
«Ատլետիկ» Բիլբաո 0-3 «Բարսելոնա» | Պեպ Գվարդիոլայի վերջին «սիմֆոնիան»
Երեկ երեկոյան Կատալոնական «Բարսելոնան» ջաղջախիչ հաշվով հաղթանակ տոնեց: Պեպ Գվարդիոլայի սաների վերջին հաղթանակը անչափ գեղեցիկ էր և շատ տպավորիչ:
Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած Իսպանիայի գավաթի
խաղարկության եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը երեք անպատասխան գնդակ
ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը:
Մեկնարկային 25 րոպեներից հետո
կատալոնացիները երեք գնդակի առավելություն ունեին: Բասկերը նույնպես մի
քանի լավ գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել
«Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Պինտուի պաշտպանած դարպասը:
Կատալոնական
ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Պեդրո
Ռոդրիգեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել
Մեսսին: Արգենտինացին իր 76-րդ գոլը խփեց 2011/2012թթ. մրցաշրջանում՝
թարմացնելով սեփական ռեկորդը: