Գլխավոր էջ » 2012»Մայիս»22 » «Բարսելոնայի» նոր 2012/13 մրցաշրջանի մարզահագուստը | Նկարներ
14:37
«Բարսելոնայի» նոր 2012/13 մրցաշրջանի մարզահագուստը | Նկարներ
Այսօր առավոտյան Կատալոնական «Բարսելոնան» և Ամերիկյան Nike ապրանքանիշը երկրպագուներին ներկայացրել են թիմի նոր` 2012/13 մրցաշրջանի տնային մարզահագուստը:
Մարզաշապիկը երկրպագուներին ներկայացվել էր դեռ վաղուց, սակայն այն ժամանակ ֆուտբոլասերները տեսել էին թերի դիզայնով մարզաշապիկներ:
Թևքերի և վզի մասը ամբողջովին կարմիր է: Շորտերը կլինեն կապույտ: Nike-ը ջանք չի խնայել մարզաշապիկի նոր` ավելի գեղեցիկ դիզայն ստանալ:
Մարզաշապիկի վրա կատարվել է վերջին սերնդի վերամշակված պոլիեսթերային փոփոխություններ, ինչը երբևէ չի եղել Nike ապրանքանիշի այլ մարզաշապիկների վրա: Այս կտորը մոտ 30 % քչացնում է ճառագայթային թափանցումը: Nike-ը սկսած 2010 թվականից սկսել էր պլաստիկ շշերից այսպիսի կտորով մարզաշապիկների պատրաստումը: