Goal.com ֆուտբոլային հեղինակավոր պորտալը հարցում է անցկացրել՝ պարզելու Իսպանիայի 2011/12թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստին:
Հավակնորդների թվում են եղել Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Քրիշտիանու
Ռոնալդուն ու Մեսութ Օզիլը, Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին եւ
Մադրիդի «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոն:
Երկրպագուների քվեարկության արդյուքններով առաջին տեղում է հայտնվել
Լիոնել Մեսսին: Արգենտինացին ստացել է ձայների 48.64 տոկոսը: Ռոնալդուի
օգտին քվեարկել է այցելուների 46.22 %-ը: Օզիլը երրորդն է (3.81 %),
Ֆալկաոն՝ չորրորդը (1.34 %):
|