Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին իր 14 գոլով դարձավ 2011/12 թվականի «Չեմպիոնների լիգայի» լավագույն ռմբարկուն:
Մեսսիին հավասարվել և շրջանցել կարող էր միայն Գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսը, ում հաշվին գրանցվել էր 13 գնդակ, սակայն երեկ կայացած հանդիպումից հետո վերջինս չկարողացավ առաջ անցնել Արգենտինացու ցուցանիշից:
Երրորդ պատվավոր հորիզոնականում ամրապնդվեց Մադրիդի «Ռեալի» Պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդոն: Վերջինս իր հաշվին գրանցել էր 10 գնդակ: