Ինչպես հաղորդում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Արգենտինայի հավաքականը մինչ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի հետ հունիսի 2-ին կայանալիք հանդիպումից առաջ պետք է մեկ ընկերական հանդիպում անցկացնի:
Արգենտինական կայքի հավաստմամբ, հավաքականը իր ուժերը կչափի Բրազիլիայի ընտրանու հետ:
Կայքը նաև հրապարակել է ազգային հավաքականի նախնական կազմը`
Դարպասապահ. Սերխիո Ռոմերո («Սամպդորիա», Իտալիա):
Պաշտպաններ. Պաբլո Սաբալետա («Մանչեսթեր Սիթի»,
Անգլիա), Մատիաս Ռոդրիգես («Ունիվերսիդադ դե Չիլի», Չիլի), Էսեկյել Գարայ
(«Բենֆիկա», Պորտուգալիա), Ֆրեդերիկո Ֆերնանդես, Ուգո Կամպանյարո (երկուսն
էլ՝ «Նապոլի», Իտալիա), Մարկոս Ռոխո («Սպարտակ», Ռուսաստան):
Կիսապաշտպաններ. Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»,
Իսպանիա), Ֆերնանդո Գագո («Ռոմա», Իտալիա), Խոսե Սոսա («Մետալիստ»,
Ուկրաինա), Մաքսի Ռոդրիգես («Լիվերպուլ», Անգլիա), Պաբլո Գինյասու
(«Ինտերնասիոնալ», Բրազիլիա), Էդուարդո Սալվիո («Աթլետիկո», Իսպանիա):
Հարձակվողներ. Էսեքել Լավեսի («Նապոլի», Իտալիա),
Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Իսպանիա), Անխել դի Մարիա, Գոնսալո Իգուային
(երկուսն էլ՝ «Ռեալ», Իսպանիա), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի, Անգլիա):
|