Ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած իրարանցումների ընթացքում ԶԼՄ-ների կողմից լուրեր տարածվեց, թե «Բարսելոնան» ցանկանում է գնել Լոնդոնյան «Չելսիի» Կոտ դ'Իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբային:
Ճիշտ է, 34-ամյա ֆուտբոլիստի պայմանգիրը Լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2012թ. հունիսը, սակայն նրա ապագան դեռևս հայտնի չէ: Դրոգբայի գործակալը հայտարարել էր, որ հարձակվողը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:
«Չեմպիոնների լիգայի» եզրափակիչ հանդիպումից առաջ հարձակվողը հերքել է այդ տեղեկությունը:
«Չելսին այս հանդիպմանը սպասել է չորս տարի: «Չեմպիոնների լիգայի» հանդիպումն այնքան կարևոր է, որ դրա հետ
համեմատած իմ նոր պայմանագիրը ոչ մի նշանակություն չունի: «Բարսելոնա»
տեղափոխվելու մասին բոլոր լուրեր սխալ են»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
|