Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Դավիդ Վիլյան կատարում է վերականգնողական վարժություններ, անհրաժեշտ է սպասել եւս երկու շաբաթ, հայտարարել է Կատալոնական «Բարսելոնայի» բժիշկ Ռիկարդո Պրունան:
«Հստակ է, որ Դավիդ Վիլյան բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն առաջիկայում պետք է որոշում ընդունի, վերցնել Վիլյային Եվրո-2012-ի, թե չվերցնել:
Դրա համար դեռ երկու շաբաթ ժամանակ կա»,- ասել է Պրունան:
|