Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը։
Աշխարի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան առաջադիմել է 9 տեղ՝ հայտնվելով 71-րդ տեղում։ Նախորդ տարի ռուսաստանցի թենիսիստը վաստակել է 26 միլիոն դոլար։ Լավագույն 100-յակում ընդգրկվել են նաեւ թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերը (31), Ռաֆայել Նադալը (47), Սերենա Ուիլյամսը (77) եւ Լի Նան (87)։
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 50-րդն է, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 44-րդը, իսկ ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը՝ 32-րդը։
Առաջին տեղում է հայտնվել ամերիկյան հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, ով նախորդ տարի զբաղեցրել էր 50-րդ տեղը։ Վարկանիշը կազմելուց հաշվի են առնվում անձի գումարային եկամուտներն ու մամուլում նրա մասին հիշատակումները:
|